Մեր ծառայությունները


Ինչպիսի՞ ծառայություններ ենք մենք առաջարկում

Հիվանդանոցային խնամք

Հիվանդանոցային խնամք

«We'll help you» կազմակերպության ծառայությունների մեջ մտնում է հիվանդանոցային խնամքը: Մեր բոլոր աշխատակիցները ունեն երկար տարիների աշխատանքային փորձ: Նրանք աշխատել են նաև այնպիսի հիվանդների հետ, ովքեր ունեցել են նյարդային և հոգեկան խանգարումներ: Հիվանդի խնամակալությամբ զբաղվելու համար մենք մշակել ենք հետևյալ սխեման՝

  • 1. Գիշերային խնամք՝ սկսած 8 ժամից
  • 2. Ցերեկային խնամք՝ սկսած 5 ժամից
  • 3. 24 ժամյա խնամք
Project Title

Տնային խնամք

Այն պահը, երբ հարազատը միայնակ է մնում հիվանդի հետ, սկսվում են դժվարություններ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Առաջին շաբաթվա ընթացքում հարազատները ընկճվում են, առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները անհապաղ պետք է գտնել. ինչպե՞ս ճիշտ պառկեցնել հիվանդին, ինչպե՞ս կերակրել, ի՞նչ անել, երբ սկսվում են առաջանալ պարկելախոցեր և նմանատիպ շատ այլ հարցեր: Խնամքի ընթացքում անհրաժեշտ է գնալ դեղատուն և զբաղվել առօրյա գործերով: Եվ առաջանում է հարց. ինչպե՞ս միայնակ թողնել հիվանդին այդ ընթացքում: Որոշ ժամանակ անց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Այդ դեպքում Դուք ունեք օգնության կարիք: Դիմելով մեզ, Ձեր հարազատը կստանա մասնագիտական խնամք:

Project Title

Մերսում

Գաղտնիք չէ, երբ հիվանդները որոշ ժամանակ ստիպված են լինում գամված մնալ անկողնում: Այդ ընթացքում սկսում են առաջանալ պառկելախոցեր, վնասվում է մկանային համակարգը և օրգանիզմում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: Վերականգնման պռոցեսում մեծ դեր ունի բուժական մերսումը: Ինչպես հայտնի է, տվյալ մերսումը արագացնում է օրգանների և հյուսվածքների վերականգնումը վիրահատություններից ու տրավմաներից հետո: Մեր մասնագետները ունեն բարձր որակավորում և հնարավոր է մերսումը իրականացնել ինչպես հիվանդի տանը, այնպես էլ կլինիկայում կամ հիվանդանոցում:

Մեր մասին


Մեր նպատակը

Մեր հիմնական նպատակն է օգնել այն մարդկանց, ովքեր ծեր են կամ հիվանդ ու ունեն օգնության կարիք: Մեզ մոտ աշխատում են բուժքույրեր, ովքեր ունեն ամենաքիչը 20 տարվա աշխատանքային փորձ: Հայտնի է , որ հիվանդները և մեծահասակները ավելի արագ ապաքինվում են տանը, որովհետև շրջապատված են լինում սիրով և ջերմությամբ:

Ինչպես ենք մենք աշխատում

Մենք վստահեցնում ենք, որ խնամքի ընթացքում կդառնանք Ձեր սիրելիի ընկերը և աջակիցը: Դիմեք «We'll help you» կազմակերպությանը և մենք սիրով կօգնենք Ձեզ զբաղվել Ձեր հարազատի խնամքով:

Մեր առավելությունները

  • Աշխատակազմի պրոֆեսիոնալ բարձր մակարդակ:

    Մենք ընտրում ենք միայն բարձր որակավորում ունեցող խնամակալների և բուժքույրերի: Նրանք օգնում են հիվանդներին և ծերերին ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, ինչպես նաև շուտ են գտնում ընդհանուր շփման եզրեր:

  • Խնամակալների և բուժքույրերի մեծ բազա

    Քանի որ մենք ունենք խնամակալների և բուժքույրերի մեծ բազա, մեզ դիմելուց հետո մենք 1 օրվա ընթացքում կընտրենք Ձեր պահանջներին և ցանկություններին համապատասխան աշխատակից:

  • Հասանելի սակագներ

    Մենք հասկանում ենք, որ բուժքրոջ կամ խնամակալի կարիք զգացվում է գրեթե միշտ անսպասելի: Այդ իսկ պատճառով մենք սահմանել ենք այնպիսի սակագներ, որպեսզի հարազատները կարողանան լիարժեք խնամք ապահովել հիվանդների և մեծահասակների համար: Նաև գործում է զեղչային համակարգ:

Կապը մեր հետ


Էլ. հասցե

[email protected]

Հեռախոս

+374 98704067
+374 44704047

Ուղարկեք մեզ նամակ